19:12  ,  23 հոկտեմբերի, 2022

«Ուրարտուն» 30-ամյակի օրը հաղթեց «Նոային»

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 13-րդ տուրում առաջատար «Ուրարտուն» ընդունեց «Նոային» եւ առավելության հասավ 3:1 հաշվով։

Դաշտի տերերի կազմում աչքի ընկան ռուսաստանցի հարձակվող Մաքսիմ Մայրովիչը, բրազիլացի կիսապաշտպան Մարկոս Ջունիորը եւ ուկրաինացի հարձակվող Դմիտրո Խլյոբասը։

«Ուրարտուն» 31 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 4 միավոր առաջ է 1 հանդիպում քիչ անցկացրած եւ երկրորդ տեղում գտնվող «Ալաշկերտից»։ «Նոան» վերջինն է՝ 5 միավոր։

«Ուրարտուն» հոկտեմբերի 23-ին նշում է հիմնադրման 30-ամյակը։

Հայաստան․ Fastex Պրեմիեր լիգա, 13-րդ տուր

«Ուրարտու» - «Նոա»՝ 3:1

Մայրովիչ, 10, Մարկոս, 73, Խլյոբաս, 86 - Ադամս, 69

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում