00:56  ,  23 հոկտեմբերի, 2022

«Ռեալ» - «Սեւիլիա»՝ 3:1 (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում չեմպիոն «Ռեալը» Մադրիդում մրցեց «Սեւիլիայի» հետ։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմն առավելության հասավ 3:1 հաշվով։

Արքայական ակումբից հյուրերի դարպասը գրավեցին խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, իսպանացի հարձակվող Լուկաս Վասկեսը եւ ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն։

«Ռեալը» 31 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 6 միավոր առաջ է 1 հանդիպում քիչ անցկացրած փոխչեմպիոն «Բարսելոնայից», որը երկրորդ տեղում է։ «Սեւիլիան» 14-րդն է՝ 10 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 11-րդ տուր

«Ռեալ» - «Սեւիլիա»՝ 3:1 (տեսանյութ)

Լուկա Մոդրիչ, 5, Լուկաս Վասկես, 79, Ֆեդերիկո Վալվերդե, 81 - Էրիկ Լամելա, 54

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում