22:29  ,  22 հոկտեմբերի, 2022

Անի Հովսեփյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Անի Հովսեփյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Հայկական բռնցքամարտի պատմության մեջ նա առաջին կին չեմպիոնն է Եվրոպայի առաջնություններում։

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացվող առաջնությունում, 70 կգ քաշային կարգի եզրափակիչում Անի Հովսեփյանը 4:1 հաշվով պարտության մատնեց Իռլանդիայի ներկայացուցիչ Քրիստինա Դեսմոնդին։

Կիսաեզրափակիչում բռնցքամարտի կանանց Հայաստանի հավաքականի անդամը 5:0 հաշվով հաղթել էր Չեռնոգորիայի ներկայացուցիչ Թամարա Ռադունովիչին:

Քառորդ եզրափակիչում Հովսեփյանը պարտության էր մատնել հունգարացի Ռեգինա Լակոսին:

Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճել էր նաեւ երկու բրոնզե մեդալ։  54 կգ քաշային Եկատերինա Սիչևան եւ 63 կգ քաշային Սոնա Հարությունյանը պարտվել էին կիսաեզրափակիչում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում