22:23  ,  22 հոկտեմբերի, 2022

«Չելսին» ու «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթողին չպարզեցին (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 13-րդ տուրում «Չելսին» Լոնդոնում ընդունեց «Մանչեսթեր Յունայթեդին» եւ հաղթանակը բաց թողեց ավելացված ժամանակում։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

87 րոպեին 11 մետրանոցից խաղի հաշիվը բացեց «Չելսիի» եւ Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոն։ Հյուրերին պարտությունից փրկեց բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոյի գոլն ավելացված չորրորդ րոպեին։ Նա առաջին գոլը խփեց մանչեսթերյան թիմում։

11 խաղից հետո «Չելսին» 21 միավորով չորրորդն է։ «Մանչեսթեր Յունայթեդը» 5-րդն է՝  20 միավոր։

Անգլիայի առաջնություն, 13-րդ տուր

«Չելսի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:1 (տեսանյութ)

Ժորժինյո, 87, 11մ - Կազեմիրո, 90+4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով