21:52  ,  22 հոկտեմբերի, 2022

«Միլանը» հաղթեց եւ հավասարվեց առաջատար «Նապոլիին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 11-րդ տուրում չեմպիոն «Միլանը» տանը մրցեց  «Մոնցայի» հետ եւ առավելության հասավ 4:1 հաշվով։

Իտալացի Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ իսպանացի կիսապաշտպան Բրաիմ Դիասը։ Աչքի ընկան նաեւ բելգիացի հարձակվող Դիվոկ Օրիգին եւ պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուն։

«Միլանը» 26 միավորով հավասարվեց առաջատար «Նապոլիին», որը 1 հանդիպում քիչ է անցկացրել։ «Մոնցան» 14-րդն է՝ 10 միավոր։

Իտալիայի առաջնություն, 11-րդ տուր

«Միլան» - «Մոնցա»՝ 4:1 (տեսանյութ)

Բրաիմ Դիաս, 16, 41, Դիվոկ Օրիգի, 65, Ռաֆայել Լեաու, 84 - Ֆիլիպո Ռանոկյա, 70

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում