20:21  ,  22 հոկտեմբերի, 2022

UFC 280. Արմեն Պետրոսյանն Աբու Դաբիում հաղթեց ամերիկացի Էյ-Ջեյ Դոբսոնին

Ռուսաստանցի Արմեն Պետրոսյանի հաղթանակով ավարտվեց Աբու Դաբիում անցկացված խառը մենամարտերի UFC 280 շարքի մրցաշարում ունեցած մենամարտն ամերիկացի Էյ-Ջեյ Դոբսոնի հետ։

Մրցավարները միաձայն հաղթանակը շնորհեցին հայ մարտիկին՝ 30-27, 30-27, 30-27։

Արմեն Պետրոսյանը խառը մենամարտերում տարավ 8-րդ հաղթանակը 10 մենամարտում։

Դոբսոնը երկրորդ պարտությունը կրեց 9 մենամարտում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում