19:54  ,  22 հոկտեմբերի, 2022

Էրլինգ Հոլանդի դուբլը նպաստեց «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակին (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 13-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ընդունեց «Բրայթոնին»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլային գլխավորած թիմն առավելության հասավ 3:1 հաշվով։

Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը։

Առաջին գոլի դրվագում գոլային փոխանցումը կատարեց բրազիլացի դարպասապահ Էդերսոնը։ 

Աչքի ընկավ նաեւ բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն։

11 խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» 26 միավորով երկրորդն է եւ 1 միավոր հետ է առաջատար «Արսենալից», որը 10 խաղում վաստակել է 27 միավոր։ «Բրայթոնը» (11 խաղ) 8-րդն է՝ 15 միավոր։

Անգլիայի առաջնություն, 13-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Բրայթոն»՝ 3:1 (տեսանյութ)

Էրլինգ Հոլանդ, 22, 43, 11մ, Կեւին Դե Բրույնե, 75 - Լեանդրո Տրոսարդ, 53

«Էվերտոն» - «Քրիսթալ Փելաս»՝ 3:0

Դոմինիկ Կալվերտ-Լյուին, 11, Էնթոնի Գորդոն, 63, Դուայթ Մաքնիլ, 85

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում