19:29  ,  22 հոկտեմբերի, 2022

«Բավարիայի», «Բորուսիայի» եւ «Ֆրայբուրգի» հաղթանակները (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 11-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» հյուրընկալվեց «Հոֆենհայմին» եւ հաղթեց 2:0 հաշվով։

«Բավարիան» 22 միավորով երկրորդն է եւ 1 միավոր է հետ առաջատար «Ունիոն Բեռլինից», որը 1 հանդիպում քիչ է անցկացրել։

«Ֆրայբուրգը» 2:0 հաշվով պարտության մատնեց Բրեմենի «Վերդերին» եւ երրորդ տեղում է՝ 21 միավոր։

Դորտմունդի «Բորուսիան» 5:0 հաշվով առավելության հասավ «Շտուտգարտի» նկատմամբ եւ չորրորդն է՝ 19 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 11-րդ տուր

«Հոֆենհայմ» - «Բավարիա»՝ 0:2 (տեսանյութ)

Ջամալ Մուսիալա, 18, Էրիկ Շուպո-Մոտինգ, 38

«Բորուսիա Դորտմունդ» - «Շտուտգարտ»՝ 5:0

Ջուդ Բելինգեմ, 2, 53, Նիկլաս Զյուլե, 13, Ջովանի Ռեյնա, 44, Յուսուֆա Մուկոկո, 72

«Ֆրայբուրգ» - «Վերդեր»՝ 2:0

Լուկաս Կյուբլեր, 56, Վինչենցո Գրիֆո, 80, 11մ

Հեռացում՝ Մարկո Ֆրիդլ («Վերդեր»),  14

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում