Իսպանիայի Պոնտեւեդրա քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնության առաջին մրցումային օրը պարտված Արման Ավագյանը հաղթել է սփոփիչ գոտեմարտերում եւ կպայքարի բրոնզե մեդալի համար:
79 կգ քաշայինների 1/8 եզրափակիչում Ավագյանը պարտվել էր Վրաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Գամկրելիձեին (5:7), որը հասել է եզրափակիչ եւ իրավունք տվել հայ ըմբիշին շարունակել պայքարը բրոնզե մեդալի համար:
Արման Ավագյանը առաջին սփոփիչ գոտեմարտում 7:0 հաշվով հաղթել է Շվեցարիան ներկայացնող Տանգույի Դարբելային, երկրորդ սփոփիչում 10:0 հաշվով վսահ հաղթանակ տարել Իսրայելի ներկայացուցիչ Իյան Բոնդարի նկատմամբ:
Երեկոյան մրցահերթում Ավագյանը բրոնզե մեդալի գոտեմարտ կանցկացնի հույն Գեորգիոս Կուգիումցիդիսի հետ:
Երկրորդ մրցումային օրը պայքարը սկսել են Արսեն Հարությունյանը (61 կգ), Հրայր Ալիխանյանը (74կգ), Կնյազ Իբոյանը (86 կգ):
Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը որակավորման փուլում 10:0 հաշվով տպավորիչ հաղթանակ է տարել Եգիպտոսի ներկայացուցիչ Յուսուֆ Մոհամեդ Եսայի նկատմամբ:
Հրայր Ալիխանյանը նույնպես մեկնարկել է որակավորման փուլից եւ 12:1 հաշվով առավելության է հասել բուլղարացի Դիմիտար Ատանսովի նկատմամբ, իսկ Կնյազ Իբոյանը 10:0 հաշվով շրջանցել է Իսպանիայի ներկայացուցիչ Խայմե Գարսիա Զոզայա Գիլյենի արգելքը:
Երեկոյան մրցահերթում չեմպիոնի տիտղոսի համար եզրափակիչ գոտեմարտ կանցկացնի Վազգեն Թեւանյանը: Մրցակիցը թուրք Համզա Ալաջան է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում