00:38  ,  22 հոկտեմբերի, 2022

«Յուվենտուսի» հաղթանակը՝ 4:0 (տեսանյութ)

Իտալիայի առաջնությունում մեկնարկեց 11-րդ տուրը։ «Յուվենտուսը» Թուրինում ընդունեց «Էմպոլիին» եւ առավելության հասավ 4:0 հաշվով։

Իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին Իտալիայի հավաքականի հարձակվող Մոյզե Քինի, ամերիկացի կիսապաշտպան Ուեսթոն Մաքենիի գոլերը եւ ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոյի դուբլը վերջին րոպեներին։

«Յուվենտուսը» 19 միավորով 7-րդն է, «Էմպոլին» 11-րդ տեղում է՝ 11 միավոր։

Իտալիայի առաջնություն, 11-րդ տուր

«Յուվենտուս» - «Էմպոլի»՝ 4:0 (տեսանյութ)

Մոյզե Քին, 8, Ուեսթոն Մաքենի, 56, Ադրիեն Ռաբյո, 83, 90+4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս