19:51  ,  21 հոկտեմբերի, 2022

«Արարատ-Արմենիան» ուժեղ էր «Արարատից»

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 12-րդ տուրում «Արարատ-Արմենիան» ընդունեց «Արարատին» եւ առավելության հասավ 2:1 հաշվով:

Առաջինը հաջողության հասավ «Արարատ-Արմենիան» կոտդիվուարցի հարձակվող Ուիլֆրիդ Կուասի Էզայի գոլի շնորհիվ, սակայն 42-րդ րոպեին հյուրերը կարողացան վերականգնել հավասարությունը։ Աչքի ընկավ կիսապաշտպան Ռուդիկ Մկրտչյանը։

«Արարատ-Արմենիայի» հաղթական գոլը 89-րդ րոպեին խփեց նիգերիացի հարձակվող Տենտոն Իենեն։

11 խաղից հետո «Արարատ-Արմենիան» 22 միավորով երրորդն է, «Արարատը» 12 խաղում վաստակել է 11 միավոր եւ 8-րդն է։

Հայաստան․ Fastex Պրեմիեր լիգա, 12-րդ տուր

«Արարատ-Արմենիա» - «Արարատ»՝ 2:1

Ուիլֆրիդ Կուասի Էզա, 35, Տենտոն Իենե, 89 - Ռուդիկ Մկրտչյան, 42

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով