00:52  ,  21 հոկտեմբերի, 2022

Լեւանդովսկու դուբլը նպաստեց «Բարսելոնայի» հաղթանակին (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում փոխչեմպիոն «Բարսելոնան» տանը մրցեց «Վիլյառեալի» հետ։ Իսպանացի Չավիի գլխավորած թիմը հաղթեց 3:0 հաշվով։

31-րդ եւ 35-րդ րոպեներին աչքի ընկավ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։ 3 րոպե անց կատալոնական թիմի երրորդ գոլը խփեց Իսպանիայի հավաքականի հարձակվող Անսու Ֆատին։

«Բարսելոնան» 25 միավորով երկրորդ է եւ 3 միավոր է հետ առաջատար չեմպիոն «Ռեալից»։ «Վիլյառեալը»  9-րդն է՝ 15 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 10-րդ տուր

«Բարսելոնա» - «Վիլյառեալ»՝ 3:0 (տեսանյութ)

Ռոբերտ Լեւանդովսկի, 31, 35, Անսու Ֆատի, 38

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով