22:51  ,  20 հոկտեմբերի, 2022

Եվրոպայի լիգա․ «Արսենալը» հաղթեց եւ ապահովեց փլեյ-օֆֆի ուղեգիր (տեսանյութ)

Եվրոպայի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրից տեղափոխված խաղում Լոնդոնի «Արսենալն» ընդունեց հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենին»։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։

Միակ գոլը 71-րդ րոպեին խփեց շվեյցարացի կիսապաշտպան Գրանիտ Ջական։

Այս հաղթանակի շնորհիվ «Արսենալն» ապահովեց փլեյ-օֆֆի ուղեգիր․ 12 միավորով գլխավորում է A խմբի մրցաշարային աղյուսակը։  

Նիդեռլանդների հավաքականի, «Մանչեսթեր Յունայթեդի» եւ «Ռեալի» նախկին աստղ Ռուդ վան Նիստելռոյի գլխավորած «ՊՍՎ Էյնդհովենը» 7 միավորով երկրորդն է։

Խմբում առաջին տեղը գրաված թիմը նվաճում է 1/8 եզրափակիչի, երկրորդ տեղը գրավածը՝ 1/16 եզրափակիչի ուղեգիր։ Երրորդ տեղ գրաված թիմերը պայքարը կշարունակեն Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակիչում։

Խմբային փուլի ավարտին մնացել է 2 տուր։

Եվրոպայի լիգա, A խումբ, երկրորդ տուրից տեղափոխված խաղ

«Արսենալ» - «ՊՍՎ Էյնդհովեն»՝ 1:0 (տեսանյութ)

Գրանիտ Ջակա, 71

Մրցաշարային դրություն 4 տուրից հետո․ «Արսենալ»՝ 12 միավոր, «ՊՍՎ Էյնդհովեն»՝  7, «Բուդյո-Գլիմտ»՝  4,  «Ցյուրիխ»՝  0։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով