22:28  ,  20 հոկտեմբերի, 2022

Անտվերպեն․ Կարեն Խաչանովը պարտվել է Սեբաստիան Կորդային

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը պարտվել է Բելգիայի Անտվերպեն քաղաքում անցկացվող ATP-250 շարքի մրցաշարի երկրորդ շրջանում։

Հայ թենիսիստի մրցակիցն ամերիկացի Սեբաստիան Կորդան էր, որն առավելության է հասել 7:5, 7:6 (11:9) հաշվով։ Մրցախաղը տեւել է 1 ժամ եւ 59 րոպե։ Առաջին շրջանում Խաչանովն ազատ էր։

Սեբաստիան Կորդայի հաջորդ մրցակիցը կլինի ճապոնացի Յոսիհիտո Նիսիոկան։

Անտվերպենի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 648 հազար եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English