16:52  ,  20 հոկտեմբերի, 2022

«Ալաշկերտը» հաղթեց «Լեռնային Արցախին»

Հայաստանի առաջնության 12-րդ տուրում «Ալաշկերտն» ընդունեց «Լեռնային Արցախին» եւ առավելության հասավ 2:1 հաշվով։

20-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց բրազիլացի հարձակվող Տիագո Գալվաոն։ 31-րդ րոպեին դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց կոլումբացի հարձակվող Բլադիմիր Դիասը։

«Ալաշկերտը» 27 միավորով երկրորդն է եւ 1 միավոր հետ է առաջատար «Ուրարտուից», «Լեռնային Արցախը» 6-րդ տեղում է՝ 15 միավոր։

Հայաստան․ Fastex Պրեմիեր լիգա, 12-րդ տուր

«Ալաշկերտ» - «Լեռնային Արցախ»՝ 2:1

Տիագո Գալվաո, 20, Բլադիմիր Դիաս, 31 - Պերես, 88

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում