13:11  ,  20 հոկտեմբերի, 2022

Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Կոսովոյի եւ Ալբանիայի հետ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Կոսովոյի եւ Ալբանիայի հավաքականների հետ, հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։

Նոյեմբերի 16-ին Պրիշտինայում Հայաստանի թիմը կհյուրընկալվի Կոսովոյին, նոյեմբերի 19-ին Տիրանայում՝ Ալբանիային։

Իսպանացի Խոակին Կապառոսի հեռացումից հետո հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով