13:04  ,  20 հոկտեմբերի, 2022

Հայաստանի հավաքականը Մարիբորում է

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը ժամանել է Սլովենիայի Մարիբոր քաղաք, որտեղ կմասնակցի «Արծաթե գոտի» մրցաշարին, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։

Գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը  հավաքականում ընդգրկել է արարատցի  Բարեղամ Հարությունյանին (51 կգ), երևանցիներ  Արթուր Բազեյանին (57 կգ), Գուրգեն Մադոյանին (67 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանին (86 կգ), աբովյանցիներ Ջանիկ Սահակյանին (54 կգ), Նարեկ Մանասյանին (92 կգ), մարտունեցի Նարեկ Զախարյանին (71 կգ), էջմիածինցի  Արթուր Ղազարյանին (60 կգ), վանաձորցի Նարեկ Հովհաննիսյանին (63 կգ), ախուրյանցի Համաբարձում Հակոբյանին (80 կգ) և գյումրեցի գերծանրքաշային  Դավիթ Չալոյանին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում