15:15  ,  23 հոկտեմբերի, 2012

Պելեն 72 տարեկան է

Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Պելեն հոկտեմբերի 23-ին նշում է ծննդյան 72-ամյակը:

Ֆուտբոլային կարիերայի ընթացքում լեգենդար հարձակվողը հանդես է եկել բրազիլական «Սանթոսում» եւ ամերիկյան «Նյու Յորք Կոսմոսում»: Բրազիլիայի հավաքականի կազմում անցկացրած 99 խաղերում Պելեն խփել է 77 գնդակ: Նա աշխարհի եռակի չեմպիոն է:

«Սանթոսի» հետ հարձակվողը երեք անգամ դարձել է Բրազիլիայի գավաթակիր եւ երկու անգամ հաղթել է Լիբերտադորեսի Գավաթում: Բրազիլական ակումբի կազմում անցկացրել է 496 հանդիպում եւ դարձել է 504 գոլի հեղինակ:

Պելեն ՖԻՖԱ-ի վարկածով ճանաչվել է 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ, իսկ Միջազգային օլիմպիական կոմիտեն նրան ճանաչել է դարի լավագույն մարզիկ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում