01:08  ,  20 հոկտեմբերի, 2022

«Մանչեսթեր Յունայթեդն» ուժեղ էր «Տոտենհեմից» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 12-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունեց «Տոտենհեմին»։ Հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմը հաղթեց 2:0 հաշվով։

Աչքի ընկան բրազիլացի կիսապաշտպան Ֆրեդը եւ պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը։

«Տոտենհեմը» (11 խաղ) 23 միավորով երրորդն է, «Մանչեսթեր Յունայթեդը» (10) բարձրացավ 5-րդ տեղ՝ 19 միավոր։

Անգլիայի առաջնություն, 12-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Տոտենհեմ»՝ 2:0 (տեսանյութ)

Ֆրեդ, 47, Բրունու Ֆերնանդեշ, 69

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով