Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում չեմպիոն «Ռեալը» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Էլչեի» հետ։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 3:0 հաշվով։
Մրցակցի դարպասը գրավեցին ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն, «Ոսկե գնդակի» դափնեկիր, ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման եւ իսպանացի կիսապաշտպան Մարկո Ասենսիոն։ Երկու գոլային փոխանցում կատարեց բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն։
«Ռեալը» 28 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Էլչեն» վերջինն է` 3 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 10-րդ տուր
«Էլչե» - «Ռեալ»՝ 0:3 (տեսանյութ)
Ֆեդերիկո Վալվերդե, 11, Քարիմ Բենզեմա, 75, Մարկո Ասենսիո, 89
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում