00:37  ,  20 հոկտեմբերի, 2022

«Լիվերպուլի» եւ «Նյուքասլի» հաղթանակները, «Չելսին» խաղաց ոչ ոքի (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 12-րդ տուրում փոխչեմպիոն «Լիվերպուլը» տանը մրցեց Լոնդոնի «Վեստ Հեմի» հետ։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը հաղթեց նվազագույն հաշվով։ 22-րդ րոպեին աչքի ընկավ ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունիեսը։

«Լիվերպուլը» 10 խաղից հետո 16 միավորով 7-րդն է եւ 2 միավոր հետ է 6-րդ տեղում գտնվող «Նյուքասլից», որը 1:0 հաշվով պարտության մատնեց Լիվերպուլի «Էվերտոնին»։

«Չելսին» արտագնա խաղում 0:0 հաշվով ոչ ոքի խաղաց «Բրենթֆորդի» հետ եւ չորրորդն է՝ 20 միավոր։ «Բրենթֆորդը» 9-րդն է՝ 14 միավոր։

Անգլիայի առաջնություն, 12-րդ տուր

«Լիվերպուլ» - «Վեստ Հեմ»՝ 1:0 (տեսանյութ)

Դարվին Նունիես, 22

«Նյուքասլ» - «Էվերտոն»՝ 1:0

Միգել Ալմիրոն, 31

«Բրենթֆորդ» - «Չելսի»՝ 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով