00:12  ,  20 հոկտեմբերի, 2022

«Ռեալ Սոսիեդադը» հաղթեց եւ հավասարվեց «Բարսելոնային»

Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում «Ռեալ Սոսիեդադն» ընդունեց «Մալյորկային» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

Միակ գոլն արդեն չորրորդ րոպեին խփեց իսպանացի կիսապաշտպան Միկել Մերինոն։

«Ռեալ Սոսիեդադը» 22 միավորով հավասարվեց երկրորդ տեղում գտնվող «Բարսելոնային», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Մալյորկան» 15-րդն է՝ 9 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 10-րդ տուր

«Ռեալ Սոսիեդադ» - «Մալյորկա»՝ 1:0

Միկել Մերինո, 4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով