16:53  ,  19 հոկտեմբերի, 2022

«Ուրարտուն» հաղթեց եւ ամրապնդվեց առաջին տեղում

Ֆուտբոլի Հայաստանի առաջնությն 12-րդ տուրում Երեւանի «Ուրարտուն» հյուրընկալվեց Չարենցավանի «Վանին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

69-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց «Վանի» պաշտպան Համլետ Ասոյանը։

«Ուրարտուն» 28 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 4 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Ալաշկերտից», որը 1 հանդիպում քիչ է անցկացրել։

Հետնապահներ «Նոայի» եւ ԲԿՄԱ-ի հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 0:0:

ԲԿՄԱ-ն 7 միավորով նախավերջինն է, «Նոան» եզրափակում է մրցաշարային աղյուսակը՝ 5 միավոր։

Հայաստան․ Fastex Պրեմիեր լիգա, 12-րդ տուր

«Վան» - «Ուրարտու»՝ 0:1

Համլետ Ասոյան, 69, ինքնագոլ

«Նոա» - ԲԿՄԱ՝ 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում