10:44  ,  19 հոկտեմբերի, 2022

Մալխաս Ամոյան․ Անցել ենք դժվար ճանապարհ և դեռ պետք է անցնենք

Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը սոցիալական ցանցերում արած գրառումով մեկնաբանել է հաղթանակը Իսպանիայի Պոնտեւեդրա քաղաքում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում։

 «Անցել ենք դժվար ճանապարհ և դեռ պետք է անցնենք։ Շնորհակալ եմ բոլորիդ: Հաղթանակս նվիրում եմ հայ և եզդի ազգին։ Այս հաղթանակը բոլորինս է»,- գրել է Մալխաս Ամոյանը։

23-ամյա ըմբիշը 77 կգ քաշայինների եզրափակիչում 7:2 հաշվով պարտության էր մատնել մոլդովացի Ալեքսանդրին Գուտուին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում