09:52  ,  19 հոկտեմբերի, 2022

ՄՕԿ-ը երկարաձգեց պատժամիջոցները Ռուսաստանի եւ Բելառուսի նկատմամբ

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը հայտարարել է Ռուսաստանի եւ Բելառուսի մարզիկների եւ թիմերի նկատմամբ պատժամիջոցները երկարաձգելու մասին։ Պատճառը Ուկրաինայում ռուսական զինված ուժերի գործողություններն են, որոնք շարունակվում են այս տարվա փետրվարից։

Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում ընթանում է Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի գլխավոր ասամբլեան, որի ժամանակ է Թոմաս Բախը հայտարարել միջազգային մարզական ֆեդերացիաներին ուղղված հանձնարարականն ուժի մեջ թողնելու մասին, հաղորդում է championat.com-ը։ Ռուսաստանի եւ Բելառուսի թիմերը հեռացված են բոլոր միջազգային մրցումներից։ Որոշ մարզաձեւերում այս երկրների մարզիկները հանդես են գալիս չեզոք կարգավիճակում։

Այս պատժամիջոցների պատճառով Ռուսաստանն ու Բելառուսը չեն կարողանա մասնակցել 2024թ․ Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English