00:58  ,  19 հոկտեմբերի, 2022

«Աթլետիկոն» ավելացված ժամանակում բաց թողեց հաղթանակը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» տանը մրցեց «Ռայո Վալիեկանոյի» հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը մինչեւ ավելացված ժամանակի երկրորդ րոպեն հաղթում էր նվազագույն հաշվով իսպանացի հարձակվող Ալվարո Մորատայի գոլի շնորհիվ։

Հյուրերին պարտությունից փրկեց կոլումբացի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի իրացրած 11-մետրանոցը։

«Աթլետիկոն» 20 միավորով երրորդն է, «Ռայո Վալիեկանոն» 10-րդն է՝ 12 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 10-րդ տուր

«Աթլետիկո» - «Ռայո Վալիեկանո»՝ 1:1 (տեսանյութ)

Ալվարո Մորատա, 20 - Ռադամել Ֆալկաո, 90+2, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում