23:03  ,  18 հոկտեմբերի, 2022

«Սեւիլիան» ու «Վալենսիան» հաղթողին չպարզեցին (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում «Սեւիլիան» ընդունեց «Վալենսիային»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

Առաջինը հաջողության հասան հյուրերը ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիի գոլի շնորհիվ։

«Սեւիլիային» պարտությունից փրկեց վերջին րոպեներին արգենտինացի կիսապաշտպան Էրիկ Լամելայի խփած գոլը։

«Վալենսիան» 15 միավորով 8-րդն է։ «Սեւիլիան» 11-րդն է՝ 10 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 10-րդ տուր

«Սեւիլիա» - «Վալենսիա»՝ 1:1 (տեսանյութ)

Էրիկ Լամելա, 86 - Էդինսոն Կավանի, 6

Չիրացրած 11մ՝ Խոսե Գայա («Վալենսիա»), 90+12

Հեռացում՝ Կիկե Սալաս («Սեւիլիա»), 90+11

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում