Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում «Սեւիլիան» ընդունեց «Վալենսիային»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:
Առաջինը հաջողության հասան հյուրերը ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիի գոլի շնորհիվ։
«Սեւիլիային» պարտությունից փրկեց վերջին րոպեներին արգենտինացի կիսապաշտպան Էրիկ Լամելայի խփած գոլը։
«Վալենսիան» 15 միավորով 8-րդն է։ «Սեւիլիան» 11-րդն է՝ 10 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 10-րդ տուր
«Սեւիլիա» - «Վալենսիա»՝ 1:1 (տեսանյութ)
Էրիկ Լամելա, 86 - Էդինսոն Կավանի, 6
Չիրացրած 11մ՝ Խոսե Գայա («Վալենսիա»), 90+12
Հեռացում՝ Կիկե Սալաս («Սեւիլիա»), 90+11
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում