22:29  ,  17 հոկտեմբերի, 2022

Պելեգրինիի գոլը հաղթանակ բերեց «Ռոմային» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 10-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվեց «Սամպդորիային» եւ հաղթանակ տարավ նվազագույն հաշվով։

Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմից աչքի ընկավ իտալացի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին, որը 200-րդ գոլը խփեց Իտալիայի առաջնության հանդիպումներում։

«Ռոման» 22 միավորով բարձրացավ չորրորդ տեղ եւ 1-ական միավոր գերազանցեց հաջորդ տեղերում գտնվող «Լացիոյին» ու «Ուդինեզեին»։ «Սամպդորիան» վերջինն է՝ 3 միավոր։ Առաջին երեք տեղերում են «Նապոլին» (26 միավոր), «Ատալանտան» (24 միավոր) ու «Միլանը» (23 միավոր)։

Իտալիայի առաջնություն, 10-րդ տուր

«Սամպդորիա» - «Ռոմա»՝ 0:1 (տեսանյութ)

Լորենցո Պելեգրինի, 9, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում