22:02  ,  17 հոկտեմբերի, 2022

WTA-1000. Էլինա Ավանեսյանը պարտվեց Վիկտորյա Ազարենկային

Մեքսիկայի Գվադալախարա քաղաքում անցկացվող թենիսի WTA-1000 շարքի մրցաշարում աշխարհի 130-րդ ռակետ, ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը մեկնարկում մրցեց աշխարհի նախկին առաջին ռակետ, համաշխարհային դասակարգման 37-րդ համար, Բելառուսի ներկայացուցիչ Վիկտորյա Ազարենկայի հետ։

Հայ թենիսիստուհին պարտվեց 4:6, 2:6 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 26 րոպե։

Երկրորդ շրջանում Վիկտորյա Ազարենկայի մրցակիցը կլինի աշխարհի 8-րդ ռակետ, իսպանացի Պաուլա Բադոսան։

Գվադալախարայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,5 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով