20:53  ,  17 հոկտեմբերի, 2022

«Փյունիկն» ուժեղ էր «Արարատ-Արմենիայից»

Հայաստանի առաջնության 11-րդ տուրում չեմպիոն «Փյունիկն» ընդունեց «Արարատ-Արմենիային»։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն առավելության հասավ 2:1 հաշվով։

«Փյունիկից» աչքի ընկան նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը։

10 խաղից հետո «Արարատ-Արմենիան» 19 միավորով երրորդն է, «Փյունիկը» չորրորդն է՝ 18 միավոր։

Հայաստան․ Fastex Պրեմիեր լիգա, 11-րդ տուր

«Փյունիկ» - «Արարատ-Արմենիա»՝ 2:1

Յուսուֆ Օտուբանջո, 9, Հովհաննես Հարությունյան, 61  - Ուիլֆրիդ Կուասի Էզա, 28

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում