15:57  ,  17 հոկտեմբերի, 2022

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի կազմը

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը կմասնակցի Սլովենիայի Մարիբոր քաղաքում անցկացվելիք «Արծաթե գոտի» մրցաշարին, հաղորդում է ՀԱՕԿ-ի լրատվականը։

Գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը  հավաքականում ընդգրկել է արարատցի  Բարեղամ Հարությունյանին (51 կգ), երևանցիներ  Արթուր Բազեյանին (57 կգ), Գուրգեն Մադոյանին (67 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանին (86 կգ), աբովյանցիներ Ջանիկ Սահակյանին (54 կգ), Նարեկ Մանասյանին (92 կգ), մարտունեցի Նարեկ Զախարյանին (71 կգ), էջմիածինցի  Արթուր Ղազարյանին (60 կգ), վանաձորցի Նարեկ Հովհաննիսյանին (63 կգ), ախուրյանցի Համաբարձում Հակոբյանին (80 կգ) և գյումրեցի գերծանրքաշային  Դավիթ Չալոյանին:

Հովհաննես Բաչկովը անհատական  ծրագրով նախապատրաստվում է հաջորդ մրցաշարին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում