00:42  ,  17 հոկտեմբերի, 2022

ՊՍԺ-ն հաղթեց Նեյմարի գոլի շնորհիվ (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 11-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն ընդունեց «Մարսելին» եւ հաղթեց 1:0 հաշվով։

Ֆրանսիացի Կրիստոֆ Գալտիեի գլխավորած թիմին հաղթանակ բերեց բրազիլացի հարձակվող Նեյմարի գոլը։ Նրան գոլային փոխանցում կատարեց ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։

ՊՍԺ-ն 29 միավորով առաջատարն է եւ 3 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Լորիենից»։ «Մարսելը» չորրորդն է՝ 23 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 11-րդ տուր

ՊՍԺ - «Մարսել»՝ 1:0 (տեսանյութ)

Նեյմար, 45+1

Հեռացում՝ Սամուել Ժիգո («Մարսել»), 72

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով