00:26  ,  17 հոկտեմբերի, 2022

ԵԱ․ Հայաստանի ներկայացուցիչ Եկատերինա Սիչեւայի հաղթանակը մեկնարկում

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում շարունակվող բռնցքամարտի կանանց Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակով է մեկնարկել 54 կգ քաշային Եկատերինա Սիչեւան, որն առաջին մենամարտում 5:0 հաշվով պարտության է մատնել վրացի Անա Կունջուային, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ հաղթանակով էր սկսել Եվրոպայի առաջնությունը Եվրոպայի երիտասարդների առաջնության մրցանակակիր Էլիդա Քոչարյանը։

Հոկտեմբերի 17-ին ռինգ դուրս կգան 48 կգ քաշային Գայանե Տեր-Բարսեղյանն ու 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում