22:39  ,  16 հոկտեմբերի, 2022

«Նապոլին» ուժեղ էր «Բոլոնիայից» եւ դարձյալ առաջատարն է (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 10-րդ տուրում «Նապոլին» սեփական խաղադաշտում մրցեց «Բոլոնիայի» հետ եւ պարտության մատնեց 3:2 հաշվով։

Իտալացի Լուչանո Սպալետիի գլխավորած թիմի կազմում աչքի ընկան բրազիլացի պաշտպան Ժուան Ժեսուսը, մեքսիկացի հարձակվող Իրվին Լոսանոն եւ նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմենը։

«Նապոլին» 26 միավորով առաջին տեղում է եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Ատալանտայից»։ «Բոլոնիան»  17-րդն է՝ 7 միավոր։

Իտալիայի առաջնություն, 10-րդ տուր

«Նապոլի» - «Բոլոնիա»՝ 3:2 (տեսանյութ)

Ժուան Ժեսուս, 45, Իրվին Լոսանո, 49, Վիկտոր Օսիմեն, 69  -  Ջոշուա Զիրկզեե, 41, Մուսա Բարոու, 52

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում