21:43  ,  16 հոկտեմբերի, 2022

«Ունիոն Բեռլինը» 2 գոլ խփեց «Բորուսիային» եւ առաջատարն է (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 10-րդ տուրում «Ունիոն Բեռլինը» տանը մրցեց Դորտմունդի «Բորուսիայի» հետ եւ առավելության հասավ 2:0 հաշվով։

Հանդիպման սկզբնամասում դուբլի հեղինակ դարձավ գերմանացի կիսապաշտպան Յանիկ Հաբերերը։

«Ունիոն Բեռլինը» 23 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 5 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Ֆրայբուրգից»։ «Բորուսիան» 8-րդն է՝ 16 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 10-րդ տուր

«Ունիոն Բեռլին» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 2:0 (տեսանյութ)

Յանիկ Հաբերեր, 8, 21

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով