21:28  ,  16 հոկտեմբերի, 2022

«Լիվերպուլը» հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում փոխչեմպիոն «Լիվերպուլը» տանը մրցեց չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Նվազագույն հաշվով առավելության հասավ գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը։

«Լիվերպուլի» միակ գոլը 76-րդ րոպեին խփեց եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը։ Գոլային փոխանցումը կատարեց բրազիլացի դարպասապահ Ալիսոն Բեքերը։

10 խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» 23 միավորով երկրորդն է եւ առաջատար «Արսենալից» հետ է 4 միավոր։ «Լիվերպուլը» (9 խաղ) 8-րդն է՝ 13 միավոր։

Անգլիայի առաջնություն, 11-րդ տուր

«Լիվերպուլ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1:0 (տեսանյութ)

Մոհամեդ Սալահ, 76

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում