20:57  ,  16 հոկտեմբերի, 2022

ԵԱ․ Էլիդա Քոչարյանը մեկնարկեց հաղթանակով

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացվող բռնցքամարտի կանանց Եվրոպայի առաջնությունում հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի երիտասարդների առաջնության մրցանակակիր Էլիդա Քոչարյանը։

1/8 եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը մեծ առավելությամբ հաղթեց լեհ Ժակլինա Կլաուդիային, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։

Առաջին ու երկրորդ ռաունդներում հայ մարզուհին նոկդաունի ենթարկեց մրցակցին` ոչ մի վայրկյան կասկածի տակ չդնելով հաղթանակը։

1/4 եզրափակիչում Էլիդա Քոչարյանի մրցակիցը կլինի չեխ Լանկա Բերնարդովան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում