20:07  ,  16 հոկտեմբերի, 2022

«Ռեալը» պարտության մատնեց «Բարսելոնային» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում չեմպիոն «Ռեալը» Մադրիդում ընդունեց փոխչեմպիոն «Բարսելոնային»։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմն առավելության հասավ 3:1 հաշվով։

Արքայական թիմի գոլերը խփեցին ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման, ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն եւ բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն։ Հաշվի տարբերությունը կրճատեց կատալոնական թիմի իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսը։

«Ռեալը» 25 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը, «Բարսելոնան» հետ մնաց 3 միավորով եւ երկրորդն է։ 

Իսպանիայի առաջնություն, 9-րդ տուր

«Ռեալ» - «Բարսելոնա»՝ 3:1 (տեսանյութ)

Քարիմ Բենզեմա, 12, Ֆեդերիկո Վալվերդե, 35, Ռոդրիգո, 90+1, 11մ - Ֆերան Տորես, 83

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում