19:36  ,  16 հոկտեմբերի, 2022

«Արսենալը» հաղթեց եւ ամրապնդվեց առաջին տեղում (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 11-րդ տուրում առաջատար «Արսենալը» հյուրընկալվեց «Լիդս Յունայթեդին»։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը հաղթեց նվազագույն հաշվով։ «Արսենալից» աչքի ընկավ անգլիացի կիսապաշտպան Բուկայո Սական։

10 խաղից հետո «Արսենալը» 27 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 4 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից», որն անցկացրել է 9 հանդիպում։ «Լիդսը» (9 խաղ) 15-րդն է՝ 9 միավոր։

Անգլիայի առաջնություն, 11-րդ տուր

«Լիդս Յունայթեդ» - «Արսենալ»՝ 0:1 (տեսանյութ)

Բուկայո Սակա,  35

Չիրացրած 11մ՝ Պատրիկ Բեմֆորդ («Լիդս Յունայթեդ»), 64

Հեռացում՝ Գաբրիել Մարտինելի («Արսենալ»), 64

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով