18:57  ,  16 հոկտեմբերի, 2022

«Չելսին» ուժեղ էր «Աստոն Վիլայից», «Մանչեսթեր Յունայթեդը» չհաղթեց «Նյուքասլին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 11-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվեց «Աստոն Վիլային» եւ առավելության հասավ 2:0 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ անգլիացի կիսապաշտպան Մեյսոն Մաունթը։

9 խաղից հետո «Չելսին» 19 միավորով չորրորդն է եւ 3 միավոր առաջ է 5-րդ տեղում ընթացող «Մանչեսթեր Յունայթեդից», որը 0:0 հաշվով ավարտեց տնային հանդիպումը «Նյուքասլի» հետ։ 10 խաղ անցկացրած «Նյուքասլը» 6-րդն է՝ 15 միավոր։

Անգլիայի առաջնություն, 11-րդ տուր

«Աստոն Վիլա» - «Չելսի»՝ 0:2 (տեսանյութ)

Մեյսոն Մաունթ, 6, 65

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Նյուքասլ»՝ 0։0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով