16:22  ,  16 հոկտեմբերի, 2022

«Ինտերի» վստահ հաղթանակը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 10-րդ տուրում փոխչեմպիոն «Ինտերը» Միլանում 75 հազար երկրպագուների ներկայությամբ ընդունեց «Սալերնիտանային»։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմն առավելության հասավ 2:0 հաշվով։

Աչքի ընկան արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսն ու իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելան։

Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 72-րդ րոպեին։

«Ինտերը» 18 միավորով 7-րդ տեղում է, «Սալերնիտանան» 12-րդն է՝ 10 միավոր։

Իտալիայի առաջնություն, 10-րդ տուր

«Ինտեր» - «Սալերնիտանա»՝ 2:0 (տեսանյութ)

Լաուտարո Մարտինես, 14, Նիկոլո Բարելա, 58

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս