14:11  ,  16 հոկտեմբերի, 2022

Սերբիան՝ աշխարհի չեմպիոն

Վոլեյբոլի կանանց Սերբիայի հավաքականը պաշտպանել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Նիդեռլանդներում անցկացված աշխարհի առաջնության եզրափակիչում սերբերը մրցել են Բրազիլիայի հավաքականի հետ եւ առավելության հասել 3:0 (26:24, 25:22, 25:17) հաշվով։

Բրոնզե մեդալների համար պայքարում Իտալիայի հավաքականը 3:0 (25:20, 22:15, 27:25) հաշվով պարտության է մատնել ամերիկացիներին։

Սերբիան աշխարհի չեմպիոնի տիտղոսը պաշտպանած 6-րդ թիմն է պատմության մեջ։ Նախկինում նման հաջողության հասել են ԽՍՀՄ-ը (1952, 1956, 1960), Ճապոնիան (1962, 1967), Չինաստանը (1982, 1986), Կուբան (1994, 1998) եւ Ռուսաստանը (2006, 2010):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում