Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում «Աթլետիկը» Բիլբաոյում ընդունեց Մադրիդի «Աթլետիկոյին» եւ պարտություն կրեց նվազագույն հաշվով։
Արգենտինացի Դիեգո Սիմեոենի գլխավորած թիմի գոլը 47-րդ րոպեին իսպանացի հարձակվող Ալվարո Մորատայի փոխանցումից հետո խփեց աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը։
«Աթլետիկոն» 19 միավորով բարձրացավ երրորդ տեղ, «Աթլետիկը» նահանջեց չորրորդ տեղ՝ 17 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 9-րդ տուր
«Աթլետիկ Բիլբաո» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 0:1 (տեսանյութ)
Անտուան Գրիզման, 47
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում