00:37  ,  16 հոկտեմբերի, 2022

«Ատալանտան» հաղթեց եւ բարձրացավ առաջին տեղ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 10-րդ տուրում «Ատալանտան» սեփական խաղադաշտում մրցեց «Սասուոլոյի» հետ եւ պարտության մատնեց 2:1 հաշվով։

Իտալացի Ջան Պիերո Գասպերինիի գլխավորած թիմից աչքի ընկան խորվաթ կիսապաշտպան Մարիո Պաշալիչն ու նիգերիացի հարձակվող Ադեմոլա Լուկմանը։

«Ատալանտան» 24 միավորով բարձրացավ առաջին տեղ եւ 1 միավոր է առաջ երկրորդ տեղում գտնվող «Նապոլիից», որը 1 հանդիպում քիչ է անցկացրել։ «Սասուոլոն» 9-րդն է՝ 12 միավոր։

Իտալիայի առաջնություն, 10-րդ տուր

«Ատալանտա» - «Սասուոլո»՝ 2:1 (տեսանյութ)

Մարիո Պաշալիչ, 45+1, Ադեմոլա Լուկման, 46 -  Գիորգոս Կիրիակոպուլոս, 41

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում