22:23  ,  15 հոկտեմբերի, 2022

«Տոտենհեմն» ուժեղ էր «Էվերտոնից» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 11-րդ տուրում «Տոտենհեմը» Լոնդոնում ընդունեց Լիվերպուլի «Էվերտոնին» եւ առավելության հասավ 2:0 հաշվով։

Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին անգլիացի հարձակվող Հարի Քեյնի եւ դանիացի կիսապաշտպան Պիեր-Էմիլ Հոյբերգի գոլերը։

10 խաղից հետո «Տոտենհեմը» 23 միավորով երրորդն է, «Էվերտոնը» 14-րդն է՝ 10 միավոր։

Անգլիայի առաջնություն, 11-րդ տուր

«Տոտենհեմ» - «Էվերտոն»՝ 2:0 (տեսանյութ)

Հարի Քեյն, 59, 11մ, Պիեր-Էմիլ Հոյբերգ, 86

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում