Իտալիայի առաջնության 10-րդ տուրում «Տորինոն» ընդունեց «Յուվենտուսին»։
Իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։
«Յուվենտուսի» միակ գոլը 75-րդ րոպեին խփեց սերբ հարձակվող Դուշան Վլահովիչը։
«Յուվենտուսը» 16 միավորով 7-րդն է, «Տորինոն» ունի 11 միավոր եւ 11-րդ տեղում է։
Իտալիայի առաջնություն, 10-րդ տուր
«Տորինո» - «Յուվենտուս»՝ 0:1 (տեսանյութ)
Դուշան Վլահովիչ, 75
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում