21:54  ,  15 հոկտեմբերի, 2022

Վլահովիչի գոլը հաղթանակ բերեց «Յուվենտուսին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 10-րդ տուրում «Տորինոն» ընդունեց «Յուվենտուսին»։

Իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։

«Յուվենտուսի» միակ գոլը 75-րդ րոպեին խփեց սերբ հարձակվող Դուշան Վլահովիչը։

«Յուվենտուսը» 16 միավորով 7-րդն է, «Տորինոն» ունի 11 միավոր եւ 11-րդ տեղում է։

Իտալիայի առաջնություն, 10-րդ տուր

«Տորինո» - «Յուվենտուս»՝ 0:1 (տեսանյութ)

Դուշան Վլահովիչ, 75

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս