20:35  ,  15 հոկտեմբերի, 2022

Սամբոյի ԱԱ. Երկրորդ օրը Հայաստանի թիմը նվաճեց 1 ոսկե, 2 բրոնզե մեդալ

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվում է սամբոյի աշխարհի երիտասարդական առաջնությունը։

Պատանեկան առաջնությունում Հայաստանը երկրորդ օրը նվաճեց 1 ոսկե, 2 բրոնզե մեդալ:

53 կգ քաշային կարգում Ռոբերտ Սիմոնյանը նվաճեց ոսկե մեդալ:

58 կգ քաշային Մարտին Մանուկյանը և +98 կգ քաշային Էրիկ Սաղաթելյանը արժանացան բրոնզե մեդալների:

Մրցումների երկու օրվա ընթացքում հայ մարզիկ-մարզուհիները նվաճել եմ 17 մեդալ (1 ոսկե, 2 արծաթե, 14 բրոնզե):

Հոկտեմբերի 16-ին մեդալների համար կպայքարեն մարզական սամբոյի երիտասարդական տարիքի մարզիկները:

Երիտասարդներ (աղջիկներ)

Մնացականյան Արփինե – 50 կգ

Ստեփանյան Մարիամ – 54 կգ

Արամյան Սեդա – 59 կգ

Մքոյան Մոնիկա – 65 կգ

Հարությունյան Ագապի – 80 կգ

Երիտասարդներ (տղաներ)

Անդրեյան Աշիկ – 58 կգ

Նիկոյան Մեսրոպ – 64 կգ

Ամիրյան Նարեկ -71 կգ

Ադամյան  Արտյոմ – 79 կգ

Հարությունյան Գոռ -88 կգ

Բեկնազարյան Գրիգոր – 98 կգ

Ղայթանջյան Հակոբ – 98+ կգ

Ֆոտո՝ ՀՍՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում