20:09  ,  15 հոկտեմբերի, 2022

Էլմիրա Կարապետյանը նվաճեց Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր

Հայաստանի ներկայացուցիչ Էլմիրա Կարապետյանը նվաճեց 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր։

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում հոկտեմբերի 15-25-ն ընթանում է գնդակային հրաձգության աշխարհի առաջնությունը:

Հոկտեմբերի 15-ին Էլմիրա Կարապետյանն օդամիչ ատրճանակ, 10մ, 60 կրակոց կանանց վարժությունում  ՝ խոցելով 582 միավոր, 109 մասնակցից 7-րդ տեղից անցել էր եզրափակիչ փուլ:

Եզրափակչում նա բարելավել է դիրքերը և խոցելով 200.9 միավոր, եզրափակել է 5-րդ տեղում՝  նվաճելով օլիմպիական ուղեգիր: Մրցմանը խաղարկվում էր 4 ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում